Աշխարհ

09.02.2016 14:25


Պետդեպում «դժվարացել են» պատասխանել քրդերի վերաբերյալ Էրդողանի հարցին

Պետդեպում «դժվարացել են» պատասխանել քրդերի վերաբերյալ Էրդողանի հարցին

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի կարողացել հստակ պատասխան տալ լրագրողի հարցին, որը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ ի վերջո, ո՞ւմ է ընտրում Վաշինգտոնը՝ Անկա՞րային, թե՞ քրդերին։ Այս մասին գրում է РИА «Новости»–ն։

Քիրբին պատասխանել է, որ ԱՄՆ–ը կփոխգործակցի միաժամանակ երկու կողմի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Վաշինգտոնին քրդերին աջակցելու համար, մասնավորապես, դատապարտել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքի այցը Քոբանի, որը գտնվում է սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության վերահսկողության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը