Աշխարհ

09.02.2016 15:35


Կրեմլը ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները վատթարագույնն է համարել վերջին տասնամյակների ընթացքում

Կրեմլը ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները վատթարագույնն է համարել վերջին տասնամյակների ընթացքում

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ներկայումս վատթարագույնն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս–թուրքական հարաբերությունները ներկայումս վատթարագույնն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»,–ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չէ դրա մեղավորը։

Խոսնակը շեշտել է՝ «Թուրքիան ագրեսիվ և դավաճանական քայլերի է գնացել ՌԴ դեմ և այդպես էլ ճիշտ որակավորում չի տվել իր այդ գործողություններին ու ներողություն չի խնդրել»։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, թե Ռուսաստանն օկուպացրել է Սիրիայի մի մասը՝ Պեսկովն ասել է.

«Դա աբսուրդային է մի պարզ պատճառով. հայտնի է, որ ՌԴ ՌՏՈւ–ն գտնվում է Սիրիայում այդ երկրի օրինական իշխանության խնդրանքով։ Բնականաբար, այդ դեպքում օկուպացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը