Լրահոս

10.02.2016 09:15


Հրդեհներ Երևանում և Գյումրիում

Հրդեհներ Երևանում և Գյումրիում

Փետրվարի 10-ին՝ ժամը 03.46-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.26-ին: Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) և մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1994 թ. ծնված Գ. Ք.-ը ինքնուրույն դուրս է եկել տանից:

Հրշեջ-փրկարարները տանից դուրս են բերել 1947 թ. ծնված Բ. Ք.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

...

Փետրվարի 10-ին՝ ժամը 03.06-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակացու փողոցի տներից մեկի (երկհարկանի) երկրորդ հարկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.28-ին, մարվել՝ 04.18-ին: Հրշեջ-փրկարարները բնակարանի միջանցքում հայտնաբերել են 1938 թ. ծնված Թ. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը