Լրահոս

10.02.2016 08:50


Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին

Փետրվարի 10-ին՝ ժամը 01.02-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի 15 LV01 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորը (Լ. Հ., ծնվ. 1971 թ.) տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը