Լրահոս

10.02.2016 12:15


4 օր առաջ Դիլիջանի զորամասից անհետացած զինվորը հայտնաբերվել է

4 օր առաջ Դիլիջանի զորամասից անհետացած զինվորը հայտնաբերվել է

Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած 19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամասի հրամանատարության եւ ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,-գրել է Հովհյաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը