Լրահոս

10.02.2016 14:05


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 10.30-ին, «ՊԵԺՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է ծառի և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը