Աշխարհ

10.02.2016 14:50


Ռուսաստանը չի կրճատի իր միջուկային սպառազինությունը (տեսանյութ)

Ռուսաստանը չի կրճատի իր միջուկային սպառազինությունը (տեսանյութ)

Ռուսաստանը դեռևս չի տեսնում ռազմավարական միջուկային սպառազինության կրճատման ոլորտում ԱՄՆ–ի հետ համատեղ աշխատանքի հեռանկարը։ Այս մասին «Россия 24»–ին ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։

«Մեզ առաջարկում են շարունակել միջուկային հարձակողական սպառազինության կրճատումը, իսկ այն դիմադրություն ցույց տալու մեր գլխավոր պոտենցիալն է։ Միաժամանակ, ամերիկացիները նոր համակարգեր ներդնելու մասին են մտածում, որոնք մասամբ կփոխարինեն նախորդներին դիմադրության տեսանկյունից։ Այդպես չի լինի»,–ասել է Կիսլյակը։

«Մենք պարտավոր ենք բոլոր հանգամանքների դեպքում ապահովել սեփական երկրի ու ժողովրդի անվտանգությունը»,–ընդգծել է դիվանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը