Լրահոս

10.02.2016 15:10


Կառավարությունը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ից հետ է վերցնում մարզահամերգային համալիրը

Կառավարությունը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ից հետ է վերցնում մարզահամերգային համալիրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության վաղվա նիստին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:


Ըստ նախագծի՝ պաշտպանության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:


Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:


Որոշման նախագծի ընդունումը 2016 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Այս խորագրի վերջին նյութերը