Լրահոս

10.02.2016 16:10


Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում (լուսանկար)

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում (լուսանկար)

Այսօր՝ փետրվարի 10-ին, սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուլիև Ռահիբ Նարիման օղլուն (Quliyev Rahib Nəriman oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հարձակման հետևանքով»:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 4-րդ դեպքն է, որն արձանագրել է «Ռազմինֆոն»։

Լարտվամիջոցը նշում է՝ բաց աղբյուրների լրացուցիչ մոնիթորինգի արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողն ավագ լեյտենանտ է և սպանվել է դիպուկահարի կրակից:

Այս խորագրի վերջին նյութերը