Լրահոս

10.02.2016 21:40


Ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով

Ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը