Լրահոս

10.02.2016 16:36


«Հոնդա»-ից և «Պեժո»-ից գողություններ կատարողին հայտնաբերեցին

«Հոնդա»-ից և «Պեժո»-ից գողություններ կատարողին հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1981 թ. ծնված Հրանտ Ն.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակը՝ փաստաթղթերով և տարբեր արժույթի թղթադրամներով:
Ոոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1976 թ. ծնված Կարեն Մ.-ն, ով Երևանի Աճառյան փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:

***
1985 թ. ծնված Արթուր Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է8 տվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի դիմաց կայանված «Պեժո» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ծխախոտ` պատճառելով 266.500 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ինքը՝ Կարեն Մ.-ն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը