Աշխարհ

10.02.2016 17:30


ՌԴ–ն ժամանակավորապես կսահմանափակի ԱՄՆ–ից եգիպտացորենի ներմուծումը

ՌԴ–ն ժամանակավորապես կսահմանափակի ԱՄՆ–ից եգիպտացորենի ներմուծումը

Ռոսսելխնադզորը փետրվարի 15–ից ժամանակավորապես կսահմանափակի ԱՄՆ–ից եգիպտացորենի և սոյայի ներմուծումները։ Այս մասին «РИА Новости»–ին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն։

«Մենք ոչինչ չենք արգելում, այլ միայն մատակարարման ժամանակավոր սահմանափակումներ ենք մտցնում, քանի որ ամերիկյան կողմի հետ հեռախոսային բանակցություններում չհաջողվեց պայմանավորվել մատակարարվող արտադրանքի անվտանգության ապահովման մասին»,–ասել է Ալեքսեենկոն՝ հավելելով, որ չգիտի՝ որքան կտևեն սահմանափակումները։

«Ամերիկացիները մեր որևէ հարցմանը չպատասխանեցին»,– ասել է Ռոսսելխնադզորի ղեկավարի օգնականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը