Աշխարհ

10.02.2016 19:55


Քադիրովը հրապարակել է Բասկովի նկարը, որի դեմքին տորթ են քսել (լուսանկար)

Քադիրովը հրապարակել է Բասկովի նկարը, որի դեմքին տորթ են քսել (լուսանկար)

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովն «Ինսթագրամի» իր էջում Գրոզնիի խնջույքներից մեկից մի լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ժողովրդական երգիչ Նիկոլայ Բասկովը՝ դեմքին տորթի կրեմ։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ լուսանկարը հրապարակվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մոսկվայի ռեստորաններից մեկում հրուշակեղենով զինված տղամարդիկ հարձակվել են ռուս ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովի վրա։

Քադիրովը սոցցանցի իր հետևողներին վստահեցրել է, որ Բասկովը չի նեղացել այդ կատակից. ընդհակառակը՝ «մինչև հիմա վազվզում է միջազգային ատյաններում և պահանջում բանկետի շարունակություն»։

Հիշեցնենք՝ ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով, որ ռեստորանում իր վրա տորթ են նետել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը