Լրահոս

10.02.2016 21:10


Ինքնասպանության փորձ Երևանում

Ինքնասպանության փորձ Երևանում

Փետրվարի 10-ին՝ ժամը 19.32-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի դիմաց գտնվող ավտոտնակում քաղաքացին վնասել է ինքն իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1987 թ. ծնված Ս. Ա.-ը քունքին ստացած հրազենային վնասվածքով շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը