Աշխարհ

11.02.2016 09:52


Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի

Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի

Թայվանի Թայնան քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 55-ի: 80-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։

«lenta.ru»-ի տեղեկացմամբ՝ զոհվածներից 53-ի դիերը հայտնաբերվել են 17–հարկանի բնակելի շենքի փլատակների տակ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հաղորդվում է, որ բազմահարկ շենքը կառուցած «Golden Dragon Building» ընկերության ներկայացուցիչները ձերբակալվել են անորակ նյութեր օգտագործելու կասկածանքով, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը