Աշխարհ

11.02.2016 10:40


Քրիս Քրիսթին և Քարլի Ֆիորինան դուրս են եկել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից (տեսանյութ)

Քրիս Քրիսթին և Քարլի Ֆիորինան դուրս են եկել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի երկու թեկնածու՝ Քրիս Քրիսթին և Քարլի Ֆիորինան, որոշել են դուրս գալ նախընտրական արշավից։

Երկու թեկնածուի համար էլ Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների անհաջող արդյունքները ճակատագրական են դարձել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ Քրիսթին զբաղեցրել է 6–րդ տեղը, Ֆիորինան՝ 7–րդ։ Այովա նահանգում նույնպես նրանք հաջողության չեն հասել։

Ներկայումս ԱՄՆ նախագահական մրցապայքարի առաջնորդներն են համարվում միլիարդատեր Դոնալդ Թրամփը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը