Աշխարհ

11.02.2016 11:45


Ամերիկացի գեներալն ուշաթափվել է Պենտագոնի բյուջեի մասին զեկույցի ժամանակ (տեսանյութ)

Ամերիկացի գեներալն ուշաթափվել է Պենտագոնի բյուջեի մասին զեկույցի ժամանակ (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ ՌՕՈւ–ի բյուջեի նախագծի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Lifenews»–ի փոխանցմամբ՝ գեներալ–մայոր Ջեյմս Մարտինն անսպասելիորեն իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը։

ԶԼՄ–ի տվյալներով՝ սպան դժգոհել է ինքնազգացողությունից դեռ միջոցառումից առաջ, սակայն վերջնականապես «տապալվել է» F-35 կործանիչների հետ կապված ծախսերի մասին թղթակցի հարցից հետո։

Գեներալին արագ հոսպիտալացրել են տեղի ԲԿ–ներից մեկը։ Ներկայումս նրա վիճակը կայուն է գնահատվում։

Աղբյուրը նշում է, որ սպայի ուշաթափման պատճառ կարող էր լինել զարկերակային ցածր ճնշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը