Լրահոս

11.02.2016 12:05


Թեժ գծերի հեռախոսահամարների ազդարարման նոր ցուցանակներ Արաբկիր վարչական շրջանում

Թեժ գծերի հեռախոսահամարների ազդարարման նոր ցուցանակներ Արաբկիր վարչական շրջանում

Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում վնասված կամ հնամաշ ցուցատախտակները փոխարինվում են նորերով: Դրանց վրա փակցվելու են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները: Գործընթացը կտևի մի քանի օր:

Հիշեցնենք, որ նշված հեռախոսահամարների մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը