Աշխարհ

11.02.2016 13:40


ԻՊ նոր տեսանյութում 4–ամյա տղան պայթեցնում է պատանդների մեքենան (տեսանյութ 18+)

ԻՊ նոր տեսանյութում 4–ամյա տղան պայթեցնում է պատանդների մեքենան (տեսանյութ 18+)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է մահապատիժ իրականացնում բրիտանական ծագումով 4–ամյա տղան։

«The Times»–ի փոխանցմամբ՝ Իսա Դեյր անունով տղան իր կյանքի մեծ մասն անց է կացրել ԻԼԻՊ–ի հետ այն բանից հետո, երբ նրա մայրն իսլամ է ընդունել ու միացել ահաբեկիչներին։

Ստորև ներկայացված կադրերում ցուցադրվում է՝ ինչպես է տղան սեղմում դետոնատորի կոճակը՝ պայթեցնելու քիչ հեռու գտնվող ավտոմեքենան, որում պատանդներ են նստեցրել։

Նշվում է, որ մի շարք լրատվամիջոցներ կատարվածից հետո տղային «ջիհադի ջունիոր» են անվանակոչել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը