Աշխարհ

11.02.2016 14:50


Սիրիայի պատերազմի ընթացքում զոհվել կամ վիրավորվել է երկրի յուրաքանչյուր 9–րդ բնակիչը

Սիրիայի պատերազմի ընթացքում զոհվել կամ վիրավորվել է երկրի յուրաքանչյուր 9–րդ բնակիչը

Քաղաքական հետազոտությունների սիրիական կենտրոնի տվյալներով՝ երկրում 2011թ. մարտից սկիզբ առած ռազմական հակամարտության զոհ է դարձել բնակչության 11,5 տոկոսը։

Ռումբերից, հրազենային գնդակներից ու սովից մահացածների թիվը հասնում է 470 հազարի, որը գրեթե 2 անգամ մեծ է 18 ամիս առաջ ՄԱԿ–ի հրապարակած թվից։

Վերջին հաշվարկներով՝ վիրավորների թիվը կազմում է մոտ 1,9 մլն մարդ։

Պատերազմն ազդել է ոչ միայն երկրի տնտեսության վրա (255 մլրդ դոլարի վնաս), այլ նաև բնակիչների կյանքի միջին տևողության. այսպես, եթե 2010–ին սիրիացիների կյանքի միջին տևողությունը կազմում էր 70 տարի, ապա 2015–ին այն դարձել է 55,4 տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը