Աշխարհ

11.02.2016 17:55


ՆԱՏՕ-ն միացել է Սիրիայում գործող հակաահաբեկչական կոալիցիային

ՆԱՏՕ-ն միացել է Սիրիայում գործող հակաահաբեկչական կոալիցիային

Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես միացել է Սիրիայում ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող հակաահաբեկչական արևմտյան կոալիցիային։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։

Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կարիքների համար AWACS համակարգով ինքնաթիռներ կուղարկվեն Սիրիա։

«ՆԱՏՕ–ի հնարավորությունների օգտագործումը հնարավորություն կտա մեծացնել Սիրիայում ԻՊ դիրքերին հասցվող հարվածների թիվը»,– շեշտել է Սթոլթենբերգը։

AWACS-ի ինքնաթիռներն առաջին հերթին օգտագործվելու են օդում իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու համար՝ օդային թիրախները հայտնաբերելու նպատակով։ Բացի այդ, դրանք թույլ կտան հետևել ցամաքային նշանակետերին։

Սթոլթենբերգը հավելել է՝ ՆԱՏՕ-ն շուտով կսկսի սպաներ պատրաստել Իրաքի բանակի համար, որը կդառնա «դաշինքի ևս մեկ ներդրումն ԻՊ դեմ պայքարում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը