Աշխարհ

11.02.2016 19:00


Հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը

Հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը

Սրտի հետ կապված խնդիրների պատճառով այսօր Մոսկվայի սրտաբանական կլինիկաներից մեկն է հոսպիտալացվել ԽՍՀՄ ժողովրդական դերասան, ռեժիսոր, թատերագետ Արմեն Ջիգարխանյանը։ «lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ դերասանին մայրաքաղաքային բուժհաստատություն է հասցրել նրա երիտասարդ կինը։

Աղբյուրը նշում է, որ բժիշկները Ջիգարխանյանին ինտեսնիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։

80-ամյա դերասանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, որի հետևանքով նրա մոտ անկայուն կրծքահեղձուկ է առաջացել։

Բժիշկները հոսպիտալացվածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը