Լրահոս

11.02.2016 20:45


Բանալին մնացել է ներսում. բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Բանալին մնացել է ներսում. բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Փետրվարի 11-ին՝ ժամը 17.27-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 13.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 12.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը