Լրահոս

11.02.2016 20:20


Մեքենաներն արգելափակվել էին ձյան մեջ

Մեքենաներն արգելափակվել էին ձյան մեջ

Փետրվարի 11-ին՝ ժամը 11.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 2-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34 UZ 462 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 09.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես C240» մակնիշի 42 AB 444 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը