Լրահոս

12.02.2016 11:30


Արցախում հակառակորդի կրակոցից հովիվ է զոհվել

Արցախում հակառակորդի կրակոցից հովիվ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը