Աշխարհ

12.02.2016 12:32


Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է դերասանի հոսպիտալացման մասին լուրերը

Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է դերասանի հոսպիտալացման մասին լուրերը

Դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին գրում է РЕН-ТВ-ն։

Նատալիա Կորնեևան նշել է, որ դերասանի մոտ սեզոնային գրիպ է, ու այժմ նա գտնվում է տանը։

Հիշեցնենք՝ նախօրեին «Lifenews»–ը գրել էր, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով Ջիգարխանյանին հոսպիտալացրել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը։

Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից նույնպես հայտնել են, որ 80-ամյա Ջիգարխանյանը հիվանդ է բարձր ջերմությամբ ուղեկցվող գրիպով, սակայն բուժվում է տնային պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը