Լրահոս

12.02.2016 13:05


Պարային ֆլեշ մոբ Հյուսիսային պողոտայում

Պարային ֆլեշ մոբ Հյուսիսային պողոտայում

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն սույն թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 13.00–15.00–ն, Հյուսիսային պողոտայում նախատեսում է իրականացնել «One Billion Rising» կոչվող ամենամյա միջազգային պարային ֆլեշմոբը:

Այն ամենամեծ հանրային միջոցառումն է` ուղղված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցմանը, որն անց է կացվում ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում: Ֆլեշ մոբի նպատակն է կոչ անել բոլոր կանանց և աղջիկներին լինել առավել քաջ, վճռական և չվախենալ պայքարել սեփական իրավունքների համար:

Այս միջազգային պարային արշավին կմիանան ֆեմինիստներ և ակտիվիստներ աշխարհի գրեթե բոլոր անկյուններից:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը