Տնտեսական

Փետրվարի 12, 2016 14:40

Քննարկվել են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2»-ի քաղաքականության առաջնահերթությունները

Քննարկվել են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2»-ի քաղաքականության   առաջնահերթությունները

Փետրվարի 11-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» երկրորդ փուլի քաղաքականության աղյուսակի՝ Կոմիտեին առնչվող 2016 և 2017 թվականների համար նախատեսված 2 տրանշից բաղկացած գործողությունները:

Վերոնշյալ գործողությունների հիմքում ներառված են Կոմիտեում կառուցվածքային նոր ստորաբաժանման՝ գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ստեղծման աջակցությունը, այդ թվում՝ ակտիվների արդյունավետ կառավարման նպատակով:

Ներառված է նաև ծրագրային բյուջետավորման աջակցություն, ինչը ենթադրում է Կոմիտեի հատկապես ֆինասատնտեսագիտական վարչության կարողությունների հզորացում՝ պայմանավորված 2017 թվականից ծրագրային բյուջետավորման անցնելով:

Հիշեցնենք, որ Ծրագրային բյուջետավորման ռազմավարությունը հաստատել է ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» համապատասխան արձանագրային որոշմամբ:

Հանդիպմանն արձանագրվել է, որ ընթացակարգերի, մեթոդական ձեռնարկների մշակման ուղղությամբ, ծրագրերի ծախսերի հաշվարկման, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պարագայում առաջնահերթությունների սահմանման հարցերում ԱԶԲ-ն աջակցելու է Կոմիտեին:

Կոմիտեն աջակցություն կստանա նաև չհաշվառվող ջրի հաշվառմանն ու նվազեցմանն ուղղված գործողությունների պարագայում:

ԱԶԲ-ի մանդատի գործողությունների մեջ ներառվում են ճանապարհաշինության, ջրամատակարարման և ջրահեռացման, բնապահպանության՝ կեղտաջրերի մաքրման օրենսդրության մասով և Հանրային ծառայությունները կարգավորող խորհրդի՝ հատկապես ջրային ոլորտում կարողությունների բարելավման ուղղությունները:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը:
Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Մայիս 30, 2019 14:50 Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա։
Արագածավանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը

Արագածավանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը

Մայիս 29, 2019 21:12 Եթե պատկան մարմինները չարձագանքեն՝ կփակեն նաև Երևան-Գյումրի երկաթգիծը։
Ամռանը գազի սակագինը սպառողների համար կբարձրանա. Արման Ղուկասյան (տեսանյութ)

Ամռանը գազի սակագինը սպառողների համար կբարձրանա. Արման Ղուկասյան (տեսանյութ)

Մայիս 29, 2019 21:11 Վերջին շրջանում ավելացել են խոսակցությունները գազի գնի հետ կապված:
Տնտեսական հեղափոխությունը շատ կասկածելի տերմինալոգիա է. Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը շատ կասկածելի տերմինալոգիա է. Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Մայիս 29, 2019 20:50 Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ձախողվել է։