Լրահոս

12.02.2016 19:00


ԱՄՆ նախագահը սպորտային խաղադրույքներ է կատարում

ԱՄՆ նախագահը սպորտային խաղադրույքներ է կատարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ սպորտային խաղադրույքներ է կատարում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Р-Спорт»-ը, նախագահը հայտնել է Սթիվեն Քոլբերթին Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության` Սուպերբոուլի եզրափակիչ խաղից հետո՝ «The Late Show» հեռուստահաղորդման շրջանակներում:

«Ամեն Սուպերբոուլից հետո ես զանգահարում եմ հաղթած թիմին, որպեսզի շնորհավորեմ նրանց: Իսկ որոշ դեպքերում ես զանգահարում եմ պարտվածներին, նամանավանդ այն ժամանակ, երբ նրանց վրա էի խաղադրույք կատարել», - հայտնել է Օբաման:

Ի պատասխան նախագահի անկեղծությանը՝ Քոլբերթը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում, բացառությամբ մի քանի նահանգի, սպորտային խաղադրույքներն արգելված են:

«Ես նախագահ եմ: Ես ինքս ինձ ներում կշնորհեմ», - կատակել է Օբաման:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը