Լրահոս

12.02.2016 16:40


Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 12-ին՝ ժամը 11.43-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի վրանային ժամանակավոր հենակետից 300 մետր հեռավորության վրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և օգնության եկած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան նույնպես արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 18 MT 008 պետհամարանիշով և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները (1 ուղևոր):

***

Փետրվարի 12-ին՝ ժամը 09.47-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (20 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը