Լրահոս

12.02.2016 17:00


«Օպելը» բախվել է էլեկտրասյանը

«Օպելը» բախվել է էլեկտրասյանը

Փետրվարի 12-ին՝ ժամը 00.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկան և Գայի պաղոտաների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը