Քաղաքական

12.02.2016 16:40


ԱԱԾ-ն նոր պետ ունի

ԱԱԾ-ն նոր պետ ունի

Այսօր Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն` ԱԱԾ պետ է նշանակվել նախկինում նրա օգնական, իսկ մեկ շաբաթ առաջ դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնած Գեորգի Կուտոյանը:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ

Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն», - գրված է փաստաթղթում:

Քիչ առաջ հրապարակվեց Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագիրը, ըստ որի՝ Գորիկ Հակոբյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը