Լրահոս

12.02.2016 20:00


«Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 12-ին՝ ժամը 15.21-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարին՝ Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 33 UV 704 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը