Աշխարհ

12.02.2016 21:00


ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականորսիչ խմբի նավերը մտել են Բաթումի

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականորսիչ խմբի նավերը մտել են Բաթումի

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականորսիչ խմբի նավերը մտել են վրացական Բաթումիի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ ռազմա–դիվանագիտական իր աղբյուրին հղումով։

«Խումբը Բաթումի է մտել ոչ լիարժեք կազմով. բուլղարական ականազերծիչ «Շկվալը», որը մտնում է նրա կազմ, ինչ–որ տեղ կանգ է առել»,–հստակեցրել է աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ ներկայումս Բաթումիում են գտնվում Թուրքիայի, Իսպանիայի և Ռումինիայի նավերը, որոնք երկրորդ մշտական ականորսիչ խմբում (SNMCMG-2) են։

Այդ խմբի նավերը սևծովյան նեղուցներն անցել են փետրվարի 4–ին։ Ենթադրվում է, որ նավերը Բաթումիում կմնան մինչև փետրվարի 15–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը