Լրահոս

12.02.2016 21:30


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 12-ին՝ ժամը 18.15-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 09 SS 101 (վարորդ՝ Ա. Մ.) և «Օպել» մակնիշի 34 LS 470 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1960 թ. ծնված Է. Օ.-ը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը