Կարծիք

12.02.2016 22:35


Սերժ Սարգսյանը նախընտրական ճառ հիշեցնող ելույթ է ունեցել

Սերժ Սարգսյանը նախընտրական ճառ հիշեցնող ելույթ է ունեցել

Սերժ Սարգսյանն ասում է՝ «Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք», բայց ձեռքի հետ նախընտրական ճառ հիշեցնող ելույթ է ունեցել: Հիմա այս տարվա, իսկ ավելի շուտ՝ մի քանի ամիսների ընթացքում՝ մինչև մյուս տարվա սկիզբ, ժողովրդի ուղեղը լվանալու են այս խոստում-ելույթով:
Բացի այդ, Սարգսյանը դրանով ակնարկում է, որ իրեն հակադրվելու ցանկություն ունեցող ուժին կամ ուժերին կդնի ժամկետային փականքների մեջ, իսկ ինքն էլ վերարտադրվելու համար պարզապես կկիրառի վարչական ռեսուրսը` «որքան ուզեմ՝ այնքան կխփեմ» սկզբունքի համաձայն:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը