Լրահոս

13.02.2016 09:15


Հրդեհ մթերային խանութում

Հրդեհ մթերային խանութում

Փետրվարի 13-ին՝ ժամը 08.13-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին:

Խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով և ջերմահարվել 6 սառնարան:

Այս խորագրի վերջին նյութերը