Աշխարհ

13.02.2016 10:03


Աստանայում հրդեհվող «Աբու–Դաբի Պլազայից» 120 մարդ է տարհանվել (տեսանյութ)

Աստանայում հրդեհվող «Աբու–Դաբի Պլազայից» 120 մարդ է տարհանվել (տեսանյութ)

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղայնացվել է դեռևս չշահագործվող, բազմաֆունկցիոնալ «Աբու–Դաբի Պլազա» համալիրում բռնկված հրդեհը։ Երկնաքերից 120 աշխատող է տարհանվել, տուժածներ չկան։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել էր 11–25–րդ հարկերում։

Նախնական տվյալներով՝ այրվել են դիզելային վառելիքով աշխատող ջերմային սարքավորումները, որի հետևանքով բռնկվել են փայտե կաղապարներն ու բրեզենտե վարագույրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը