Լրահոս

13.02.2016 13:40


Թմրամոլները՝ «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենայով

Թմրամոլները՝ «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենայով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 62 շենքի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Միքայել Մ.-ին, 1983 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1986 թ. ծնված Մհեր Մ.-ին՝ իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերվել է բժշկական 2 կաթուցիչ՝ լցված «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մուգ դարչնագույն զանգվածներով, Միքայել Մ.-ի մոտից՝ «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Միքայել Մ.-ն նշված ավտոմեքենայի միջից ներկայացրել է «մարիխուանայի» դեղնականաչավուն զանգված:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերված թմրանյութը նրան հյուրասիրել է Միքայել Մ.-ն, որի մի մասն էլ նույն օրը` մինչ բերման ենթարկվելը, վերջիններս ծխելով օգտագործել են Մհեր Մ.-ի հետ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը