Լրահոս

13.02.2016 16:25


Ավտոլվացման կետի աշխատակիցը «ԲՄՎ X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել

Ավտոլվացման կետի աշխատակիցը «ԲՄՎ X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արամ Մ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին Փափազյան փողոցի թիվ 29/3 հասցեում գործող ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 1 փամփուշտով:
Ատրճանակն ու փամփուշտն առգրավված են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը