Լրահոս

13.02.2016 14:00


Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 9000 կրակոց է արձակել

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 9000 կրակոց է արձակել

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17, ՌՊԳ-7 ու ԳՊ-25 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը