Աշխարհ

13.02.2016 20:00


«iPhone»-ի և «iPad»–ի նոր տեսակները վաճառքում կլինեն մարտի 18-ից (լուսանկար)

«iPhone»-ի և «iPad»–ի նոր տեսակները վաճառքում կլինեն մարտի 18-ից (լուսանկար)

Մարտի 18-ին վաճառքում կհայտնվի աշխարհահռչակ «Apple» ընկերության նոր «iPhone 5SE»-ը և «iPad Air 3»-ը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «iPhone 5SE»-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են գնել «Apple»-ի սմարթֆոնը, որը, սակայն, կլինի ավելի փոքր, քան «iPhone 6S»–ն ու «iPhone 6S Plus»–ը, և որոնց էկրանների տրամագիծը լինելու է համապատասխանաբար 4.7 դյույմ և 5.5 դյույմ: Նշվում է, որ նոր սմարթֆոնն իր չափերով հիշեցնելու է «iPhone 5S»-ը, բայց ավելի հզոր է լինելու: Գնորդներին սմարթֆոնը հասանելի կլինի 4 գույնով` ոսկեգույն, վարդագույն, արծաթագույն և մոխրագույն:

Ինչ վերաբերում է «iPad Air 3»-ին, ապա նախորդ տեսակներից այն տարբերվելու է ավելի հզոր տեսախցիկով, որը հնարավորություն կտա ավելի վառ գույներով նկարներ ստանալ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը