Աշխարհ

13.02.2016 15:00


Լեհաստանի նախագահ. «ՆԱՏՕ–ի ներկայությունն արևելյան թևում անհրաժեշտություն է»

Լեհաստանի նախագահ. «ՆԱՏՕ–ի ներկայությունն արևելյան թևում անհրաժեշտություն է»

Եվրոպայի համար ամենակարևոր հարցն է դարձել արևելքում ՆԱՏՕ–ի կառուցվածքների վերականգնումը։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նման հայտարարություն է այսօր արել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Կարծում եմ՝ Լեհաստանի համար հիմա ամենակարևոր հարցը ՆԱՏՕ–ի ներկայությունն է արևելյան թևում։ Դա կարևոր է ոչ միայն Լեհաստանի, այն նաև արևելաեվրոպական այլ երկրների համար,–ասել է Դուդան՝ հավելելով,– հարկավոր է ՆԱՏՕ–ի կառուցվածքներ վերստեղծել Եվրոպայի մեր հատվածում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը