Լրահոս

13.02.2016 21:45


Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է դի

Փետրվարի 13-ին՝ ժամը 19.41-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 100 տան դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնվ. 1941 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը