Աշխարհ

14.02.2016 13:10


Դոնալդ Թրամփն ու Ջեբ Բուշը վիճել են Ռուսաստանի պատճառով (տեսանյութ)

Դոնալդ Թրամփն ու Ջեբ Բուշը վիճել են Ռուսաստանի պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի թեկնածուներ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը Հարավային Քարոլինայում տեղի ունեցած հեռուստադեբատների ժամանակ վիճել են այն հարցի շուրջ, թե կարո՞ղ է արդյոք ՌԴ–ն դառնալ ԱՄՆ–ի դաշնակիցը։

«Բացարձակապես սխալ է ասելը, որ Ռուսաստանը Սիրիայի հակամարտությունում ճիշտ կողմում է։ Պուտինը չի կարող լինել ԱՄՆ–ի դաշնակիցը. ամբողջ աշխարհը դա գիտի։ Նա գրոհում է այն զորքերը, որոնց մենք աջակցում ենք»,–ասել է Բուշը։

Ի պատասխան՝ հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատար Դոնալդ Թրամը նշել է. «Ջեբը միանգամայն սխալվում է»։

Շեշտելով, որ Բուշը լոբբիստական հետաքրքրություններ ունի՝ Թրամփը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանը։

«ԱՄՆ–ը պետք է հասկանա՝ ում հետ է կռվում, ում համար է կռվում, և ինչ է անում.... Սիրիայում մենք միլիարդներ ենք կորցնում այնպիսի մարդկանց աջակցելու համար, որոնք չգիտենք անգամ, թե ովքեր են»,– Թրամփի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։

Լսարանը խանդավառ բացականչություններով է ընդունել Բուշի ելույթը, մինչդեռ Թրամփի խոսքերին բացասական է արձագանքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը