Լրահոս

14.02.2016 20:50


Բախվել են «Opel Astra G»–ն և և «Mitsubishi Pajero»–ն

Բախվել են «Opel Astra G»–ն և և «Mitsubishi Pajero»–ն

Փետրվարի 14-ին՝ ժամը 17.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի թիվ 24 միջնակարգ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում արգելափակված տուժած կա, շտապօգնության աշխատակիցները տեղում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 AD 670 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1975 թ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի 34 PT 511 պետհամարանիշերի (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1982 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն Ա. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը