Տնտեսական

Փետրվարի 22, 2016 12:30

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների հետ

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն առնչվող մի շարք հարցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության շուրջ: Մասնավորապես, հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաև տեղում պահանջարկն ուսումնասիրելու նպատակով: Այնուհետև Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է հայկական գինիների համտես, որտեղ ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական կարմիր և սպիտակ չոր գինիներ: Համտեսին հրավիրված էին ալկոհոլային խմիչքներ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է հայ գինեգործության պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև Հայաստանում գինու արտադրության ներկա վիճակը: Նախարարը նաև հրավիրել է ներկաներին այցելել Հայաստան տեղում հայկական գինեգործական արտադրանքին և գինու արտադրության պայմաններին ծանոթանալու համար: Միևնույն ժամանակ, նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հնդիկ ներմուծողներին հայ գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ:

Հնդկական գինեգործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ հայտնել են, որ առաջիկայում կայցելեն Հայաստան հայ մասնագետների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, փոխգործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես հայկական գինու արտահանման հնարավորության հարցը քննարկելու նպատակով: Պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է նաև հանդիպում Հնդկաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանի հայկական համայնքը նույնպես ակտիվորեն կարող է ներգրավվել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման գործում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին, պատասխանել ներկաների հարցերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին


Այս խորագրի վերջին նյութերը

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը: