Տնտեսական

26.02.2016 13:00


«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

Երևանի «Մալաթիա» տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ այսօր առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց։ Առևտրականները չեն բացել տաղավարները և պահանջում են նվազեցնել դրանց վարձավճարները: Տոնավաճառը ղեկավարությունը, սակայն, որևէ կերպ չի զիջում։

Ակցիայի մասնակիցներն արդեն փակել են Րաֆֆու փողոցի երթևեկելի մասի մի հատվածը:

Մանրամասներն՝ ավելի ուշ։

...

Ավելի ուշ աշխատողներին է մոտեցել տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ խոստանալով 20 հազար դրամով իջեցնել վարձավճարը, սակայն աշխատակիցները չեն համաձայնել։ Նրանք պնդում են, որ իրենց վարձավճարը երկու անգամ բարձր է մյուս տոնավաճառների վճարներից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը