Տնտեսական

27.02.2016 14:55


Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում

ԱՊՊԱ գործակալությունների շարունակական խաբեությունները և շորթումները վերացնելու և ԱՊՊԱ համակարգը բարելավելու առաջարկներով ավտովարորդները փետրարի 27-ին ակցիա են իրականացրել Նոր Արեշ և Այվազովսկի փողոցների խաչմերուկում:

«Vesti.am» թղթակիցը հայտնում է, որ նրանք առաջարկում են ԱՊՊԱ համակարգում օրենքները փոփոխության ենթարկել, ստեղծել տուգանային հրապարկներ ու այնտեղ հետաքննիչներ նշանակել, որոնք կքննեն վթարների գործը: Վարորդների պնդմամբ՝ դա կնպաստի նաև, որ քննման գործընթացն արագանա՝ 6 ամիս երկարաձգվելու փոխարեն:

Եթե հետաքննիչների թիվը տուգանային հրապարակում չի բավարարում, ուրեմն թող կազմակերպեն, 50-60 հետաքննիչ աշխատի: Գործակալությունների գերշահույթն ո՞ւր է գնում, թե՞ շահույթ չունեն ու աղքատ են: Եթե այդպես է, թող մեկ ԱՊՊԱ գործի Հայաստանում, թող խոշորացվի, ինչ ուզում է՝ լինի: Թող գումարներ տրամադրեն, հրապարակներ կառուցեն, ու այդ հրապարակներում փորձագետներ լինեն, որ անմիջապես բացատություններ տրվեն, անմեղ ու մեղավոր որոշեն, հատուցման չափը ճշտեն,-ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ վարորդները նախատեսում են մարտի 3-ին հավաքվել կառավարության շենքի մոտ, պահանջներ ու առաջարկներ ներկայացնել վարչապետին: Հովհաննիսյանն ընգծել է, որ նախարարներից ոչ մեկի հետ իրենք չեն ուզում հանդիպել:

Աղբյուրը՝ «Vesti.am»։

Այս խորագրի վերջին նյութերը