Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Տնտեսական

Մարտ 01, 2016 21:40

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզային այցելությունները սկսել է Տավուշի մարզից

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզային այցելությունները սկսել է Տավուշի մարզից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ:

Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` նախարարը գոհունակությամբ նշել է, որ սկսած 2011 թվականից, երբ հանրապետությունում մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագիրը, հատկապես անասնապահության ոլորտում մարզում գրանցվել է զգալի առաջընթաց:

Նախարարի խոսքով` հատկանշական է սահմանամերձ Տավուշում նախորդ տարի գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված առաջընթացը, մասնավորապես 2015 թվականին մարզում շուրջ 1000 հեկտար լրացուցիչ ցանքս է կատարվել, և շուրջ 750 հեկտարով ավել աշնանացան:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլում Տավուշի մարզից նախատեսված 10 համայնքի փոխարեն ընդգրկվել է 13-ը, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել (կառուցվել են 7,5 կիլոմետր ջրագծեր, 29 խմոցներ են տեղադրվել, համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա):

Սերգո Կարապետյանը շեշտել է, որ երկրորդ ծրագրի հիմնական նպատակը լինելու է արժեշղթաների զարգացումը, փոքր արտադրամասերի հիմնումը, վերամշակման արտադրամասերի ու սառնարանային փոքր տնտեսությունների ստեղծումը, ինչպես նաև չորանոցների կառուցումը:

«CARMAC 2 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկվել է 12 համայնք: Համոզված եմ, որ այս ծրագրով մեզ կհաջողվի մեծացնել մարզում անասնապահության ոլորտի արտադրության ծավալներն և ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Կշարունակվեն պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրերը: Առաջիկայում կսկսվի նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրումը. դրանք գյուղացիական տնտեսություններին այս տարի մոտ մեկ ամիս շուտ կտրամադրվեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական տարին ավելի վաղ է սկսվել: Մեր առաջնահերթ խնդիրն է մնում կոոպերատիվների շարժման խթանումը», - նշել է նախարարը: Միաժամանակ նա հավելել է, որ ներկայումս առաջնային խնդիրներից է գյուղմթերքի իրացման խնդիրների լուծումը և շուկաների հասանելիությունը:

Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. համայնքներին հատկացվել են 420 տոննա ազոտական և 5-ական տոննա ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր, ինչպես նաև 400 հազար լիտր դիզելային վառելիք: Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, 2015 թ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է շուրջ 23,5 հազար մ3 վառելափայտ: Նիստի ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար Նորաշեն և Վերին Ծաղկավան համայնքների ղեկավարներ Գոռ Աբրահամյանն ու Արթուր Ղազարյանը պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ ոլորտի մի շարք աշխատակիցներ` պատվոգրերով: Նախարարի հաջորդ կանգառը Սարիգյուղ համայնք էր, որտեղ նա այցելել է 97 անդամներից բաղկացած արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ:

Հանդիպման ընթացքում նախարարը զրուցել է նրանց հետ, ծանոթացել կոոպերատիվի գործունեությանը: Ընդգծելով, որ CARMAC 2 ծրագրի թիրախային ուղղություններից մեկը գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումն է` նախարարը վստահություն է հայտնել, որ այն մեծապես կնպաստի կոոպերատիվների և գյուղացիական միավորումների զարգացմանն ու ընդլայնմանը:

Այնուհետև նախարարն այցելել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ համայնք, որտեղ նույնպես հանդիպում է ունենցել տեղի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի անդամների հետ: Կողբի կոոպերատիվը բաղկացած է 71 անդամից, CARMAC ծրագրի շրջանակում ձեռք են բերել 4 միավոր գյուղտեխնիկա, որի շնորհիվ վերջին շրջանում բարձր արդյունքների են հասել: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կոոպերատիվի նախորդ տարվա ձեռքբերումներին ու բացթողումներին, քննարկվել են առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը:
Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Մայիս 30, 2019 14:50 Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա։